Նախորդ հաղորդմանը նշվել էր, որ զենքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բուժզննումները թանկացել են 550 տոկոսով՝ 3000-ից դառնալով 20.000: Պարզվում է դրանք թանկացել են 560 տոկոսով: Վովա Վարդանովը եթերի ժամանակ եզրակացնում է, որ մեզի անալիզը այսուհետ ստուգելու են գիտական աշխարհի այնպիսի կերպարներ ինչպիսին՝ Նոբելն է, Բոլը և այլն: Թեպետ հոգեբուժական զննությունը ևս նույնչափ թանկացել է, բայց չի խոսվում այն մասին, որ դրան մասնակցելու է օրինակ հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդը:
«Եթե մարդն իր գնած զենքի 30 տոկոսի չափով պետք է վճարումներ կատարի բժշական հիմնարկներին, կարող է հրաժարվել դրանից», - ասում է Վարդանովը, ով այս հաղորդման ամբողջ ընթացքում ներկայանում է որպես «մաթեմատիկայի ուսուցիչ», թվաբանորեն ապացուցելով թանկացման ապօրինի ու աբսուրդային լինելը:
Առողջապահության նախարարը պետք է պաշտոնից հեռացնի այն մարդկանց, ովքեր գնացել են այս քայլին, իսկ Ազգային Անվտանգությունը պետք է հետաքննի և պարզի՝ արդյոք դա կատարվել է փողի մոլուցքից ելնելով, թե՞…. ասում է «մաթեմատիկայի ուսուցիչը»: