19:00   08-09-2022
Հինգ հազարի փոխարեն քսա՞ն հազար. կոչ եմ անում Ավանեսյանին իրենց պաշտոնից զրկել. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Նախորդ հաղորդմանը նշվել էր, որ զենքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բուժզննումները թանկացել են 550 տոկոսով՝ 3000-ից դառնալով 20.000: Պարզվում է դրանք թանկացել են 560 տոկոսով: Վովա Վարդանովը եթերի ժամանակ եզրակացնում է, որ մեզի անալիզը այսուհետ ստուգելու են գիտական աշխարհի այնպիսի կերպարներ ինչպիսին՝ Նոբելն է, Բոլը և այլն: Թեպետ  հոգեբուժական զննությունը ևս նույնչափ թանկացել է, բայց չի խոսվում այն մասին, որ  դրան մասնակցելու է օրինակ հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդը:

«Եթե մարդն իր գնած զենքի 30 տոկոսի չափով պետք է վճարումներ կատարի բժշական հիմնարկներին, կարող է հրաժարվել դրանից», - ասում է Վարդանովը, ով այս հաղորդման ամբողջ ընթացքում ներկայանում է որպես «մաթեմատիկայի ուսուցիչ», թվաբանորեն ապացուցելով թանկացման  ապօրինի ու աբսուրդային լինելը:

Առողջապահության նախարարը պետք է պաշտոնից հեռացնի այն մարդկանց, ովքեր գնացել են այս քայլին, իսկ Ազգային Անվտանգությունը պետք է հետաքննի և պարզի՝ արդյոք դա կատարվել է փողի մոլուցքից ելնելով, թե՞…. ասում է «մաթեմատիկայի ուսուցիչը»:

Loading...