10:16   12-09-2022
Image Description
Անահիտ Ավանեսյանն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 11-ին Իսրայել այցելած ՀՀ Առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Այդ մասին ասված է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում։

«Տիկին Ավանեսյանին ուղեկցում էին Իսրայելում ՀՀ դեսպան տիար Արման Հակոբյանը և ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ տիկին Լենա Նանուշյանը»,- գրել է նա:


Loading...