Ինչպես ցանկացած մարքեթինգային գործիք, մերչենդայզինգը նույնպես նպատակ ունի բարձրացնելու հաճախորդների լոյալությունը: Պարզվում է` յուրաքանչյուր երեք հաճախորդից երկուսը հենց խանութում են որոշում, թե ինչ է պետք գնել: Այդ հարցում հաճախորդին կարող է օգնել վաճառքի խորհրդատուն, վաճառքի մասնագետը: Դա կարող է լինել ապրանքի ճիշտ դասավորվածությունը՝ մերչենդայզինգը:
Գայանե Դաջունցը խոսել է ճիշտ վաճառքի մասին: