13:31   14-09-2022
Image Description
Հայաստանը պատրաստ է դառնալ թուրքմենական գազի տարանցիկ երկիր. ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը պատրաստ է Իրանի ենթակառուցվածքների միջոցով դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Չեզոք Թուրքմենստան» թերթը՝ ներկայացնելով նախորդ օրը Աշխաբադում կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։

Ըստ հրապարակման՝ միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը նշել է, որ երկիրը Եվրասիական տնտեսական միության անդամ է և ազատ առևտրի պայմանագրեր ունի Եվրոպայի երկրների, Ասիայի, ինչպես նաև Կանադայի ու ԱՄՆ-ի հետ։ Այդ կապակցությամբ նա թուրքմենական ընկերություններին կոչ է արել օգտվել այդ նախապատվություններից՝ մեծացնելու փոխադարձ առևտուրը և ընդլայնելու արտահանման-ներմուծման շրջանակը։

Բացի այդ, կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը։ Այվազյանը խոստումնալից է համարել Թուրքմենստանի և Հայաստանի մարզերում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը մրգերի և բանջարեղենի պատրաստման, փաթեթավորման, պահպանման համար՝ հետագայում արտահանելով տարբեր երկրներ, ինչպես նաև գյուղմթերքների վերամշակման և բանջարեղենի ու մրգերի պահածոների արտադրության համար։

Loading...