16:04   17-09-2022
Թիկունքում անվտանգային ուժեղ համակարգ, ոտքերի տակ ամուր հող. սա է խաղաղությունը. «Թարմ ուղեղով»՝ Ասպրամ Կրպեյանի հետ
Թողնել մեկնաբանություն

5 օր է թշնամին ՀՀ սուվերեն տարածքում է ու շարունակաբար խախտում է մարդու բոլոր տեսակի նորմերն ու իրավունքները: Սա թե՛ ռազմական, թե՛ հանրային ու քաղաքական ճգնաժամ է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նշում է՝ սա այն օրհասական պահն է, որ պիտի անհապաղ համախմբվել: Իսկ այդ համախմբումը ոչ թե մեկ անձի, մեկ հոգու շահի, այլ համազգային մեկ նպատակի՝ արժանապատիվ ապրելու համար է: Մեր թշնամին զինվում է ու ամեն օր, և այն, ինչ ամեն պահի կարող է կատարվել, չպետք է անակնկալի բերի: Պետք է ունեցած համեմատաբար խաղաղ ժամանակները օգտագործել հանուն այս պահերի:

Loading...