Այսօր Հայաստանում ռազմաճակատն ու տեղեկատվական դաշտը գրեթե համարժեք թեժ կետեր են: 2020 թվականի պարտությունից հետո հանրության զգալի մասը կորցրել է վստահությունը պաշտոնական աղբյուրների նկատմամբ: Փոխարենը տեղեկատվական դաշտը լեցուն է անհիմն ու չփաստարկված ինֆորմացիայով, որը հաճախ տարածվում է և արժանանում վստահության որոշակի աստիճանի: Դրանից օգտվում է նաև թշնամին, ով ժամանակ առ ժամանակ մեր տեղեկատվական դաշտ է նետում իր «արկերը»:
Նախորդ տարվա անցկացված հարցումների համաձայն, հասարակության մեծամասնությունը որպես տեղեկատվության աղբյուր նախընտրել է սոցիալական ցանցերը:
Երկրորդ տեղում հեռուստատեսությունն է, հաջորդաբար՝ էլէկտրոնային կայքերը, ռադիոն և տպագիր մամուլը. ասում է «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը: