Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրվող արտոնություններ և փոխարժեքի կուրս՝ հիմնականում դոլլարի: Սրանք այն երկու ուղղություններն են, որոնց համար պետք է աշխատանք տարվեր: Step consulting ընկերությունը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ԿԲ-ից ուղղությունը փոխեց դեպի էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի կառավարության ծրագրի շրջանակում օգնություն տրամադրվի: Օգնությունը պետք է լինի լինի յուրաքանչյուր 5-րդ կամ 10-րդ աշխատողի միջին աշխատավարձի տեքով: Դա նույնն է, ինչ եկամտային հարկը: Սեպտեմբերի 12-ին idraft կայքում էկոնոմիկայի նախարարության դեմքով կառավարությունը արձագանքել է: Սա արձագանք է հենց նամակում նշվածին: Կառավարությունը առաջարկում է 100 տոկոսի չափով լինի քեշբեք այն կազմակերպությունների եկամտային հարկը, որոնք արտոնությունների որևէ փաթեթեից չեն օգտվում: Մյուսը՝ եթե ունեն արտոնություններ, ապա 50 տոկոսով: