ԱՄՆ-ից Նենսի Փելոսիի այցը Հայաստան չափազանց կարևոր էր: Նման մակարդակի այցերն ու հանդիպումները եթե ոչ ամիսներով, ապա օրերով ու շաբաթներով են որոշվվում: Կա այլ կարծիք, որ այս այցի հիմքում Ամերիկայում սպասվող ընտրություններն են, դրան հետևող սփյուռքից ձայների կլանումը: Ընտրությունները երրորդական էին, Փելոսին ձայների համար Հայաստան երբեք չէր հասնի: Միանգամայն հստակ է, որ նման այցը ուղիղ փոխկապակցված էր տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի շուրջ ծավալվողի հետ: Թշնամիները հասկանում են՝ քիչ ժամանակ ունեն իրենց ուզածը ստանալու համար: Այս այցի ավարտը, գուցե, այդ իմաստով դառնա նոր բախումների մեկնարկ: Չնայած Փելոսիի կողմից դրական ազդակներին՝ այս գործընթացը կարող է ագրեսիա առաջացնել: