19:37   20-09-2022
Հայաստանը՝ Սիրիա. այս ճակատագիրը օրեցօր ավելի հավանական է դառնում. «Քաղաքական գործակից»
Թողնել մեկնաբանություն

Ն. Փելոսին երկօրյա այցով եղավ Հայաստանում: Եթե հետհայացք գցենք, ապա նրա ժամանումը այս դժվարին իրավիճակում հայանպաստ որոշում էր: Հստակ է՝ թշնամական ագրեսիան ոչ միայն չկանխեց սա, այլ ունեցավ հակառակ էֆեկտը: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի պնդմամբ՝ մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները պարտավոր են սա կիրառության մեջ դնել: Ցույց տալ, թե ով է զոհը, ինչ ու ինչպես է կատարվում Հայաստանում: Քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանն էլ նշում է, որ ռուսական դիվանագիտությունը ճկուն չգտնվեց: Չցուցաբերվեց կոնկրետ դիրքորոշում: Հիմա կարծես թե ընտրության առջև ենք: Սեղանին դրված ու՞մ փաթեթը կվերցնի Հայաստանը: ՀՀ իշխանությունը պետք է գիտակցի՝ Պուտինի հետ պարբերական հեռախոսազրույցները դեռ ոչինչ չեն նշանակում: Մենք պետք է կանոններով աշխատենք:

Loading...