12:20   21-09-2022
Ադրբեջանական կողմից գերեվարման պաշտոնական հաստատումներ դեռևս չկան. «Թարմ ուղեղով»՝ Հրանտ Ջիլավյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 13-ի ռազմական բախման արդյունքում եղան զոհեր, վիրավորներ, գերիներ: Վերջին տվյալները, թե գերեվարման մեջ են 20 զինծառայողներ, դեռևս վերջնական չեն, կարող են փոփոխվել: ՄԻՊ-ի աշխատակազմ են դիմել 19-20 քաղաքացիներ, որոնք տեսանյութերում, լուսանկարներում ճանաչել են հարազատներին: Այս պահին այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Հրանտ Ջիլավյանի խոսքով՝ դիմումներից անմիջապես հետո ՄԻՊ-ը տվյալները փոխանցում է միջազգային իրավական հարցերով հայաստանյան գրասենյակին: Դրան զուգահեռ նաև ուղարկվում է կարմիր խաչին՝ իմանալու համար պահման պայմանների, առողջական վիճակի և այլ հարցերի մասին: Սրա հետ մեկտեղ թշնամական կողմից ակնհայտ հայատյացությունը շարունակվում է խրախուսվել ոչ միայն պետական մարմինների, այլ նաև հասարակության կողմից:

Loading...