Շարֆեր, շապիկներ ու հարսանեկան գոտի... այս ամենը ավելի հայկական է դառնում, երբ այն հայտնվում է «Աննիա»-ի արհեստանոցում: Ավելի կոնկրետ՝ 15 հոգանոց թիմը արարում է հագուստ՝ յուրաքանչյուր հաճախորդի մատուցելով անհատական մոտեցում: Բրենդի ստեղծման արմատները, ըստ հիմնադիր Անի Ալավերդյանի, դեռ մանկությունից են գալիս: Հայկական կարատեսակների, նախշերի հանդեպ հետաքրքրությունը հիմքեր ստեղծեց չվարանել ու համալրել կին գործարարների շարքերը: «Սա մեր մշակույթի տարածումն է»,- ասում է Անին ու հավելում՝ ոչինչ մեզ չի կանգնեցի այդ գործին շունչ տալու համար: