Հեղափոխությունից հետո մտավախություն կար, որ խոշոր բիզնեսը դուրս կբերի կապիտալը, ինչից հետո տնտեսությունը ճգնաժամի առաջ կկանգներ: Ի պատիվ Կառավարության ասենք, որ դա այնուամենայնիվ կանխվեց: Սակայն մի բանում Կառավարությունն ակնհայտորեն թերանում է: Մարդիկ չեն պատկերացնում ընդհանուր գիծը, ուղղությունը, որով առաջ է գնում մեր տնտեսությունը: Կառավարության գործողություններն իրենց գաղափարական բնույթով չափազանց ցաքուցրիվ են: Նույն հարկային քաղաքականության մեջ միաժամանակ ընդունվում են և՛ շատ լիբերալ, և՛ շատ սոցիալական բնույթի որոշումներ: Իրականում Կառավարությունը պետք է ուղենիշ ցույց տա, զարգացման ուղղություն, որպեսզի ամեն մեկս պատկերացնենք, թե որ կետից ուր ենք գնում: «Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հյուրընկալել է ծրագրերի կառավարման մանսագետ Վահե Հովհաննիսյանին: