10:05   22-09-2022
Image Description
ՀՀ վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ի երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթցքում հանդես կգա ելույթով: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:

Loading...