10:06   22-09-2022
Image Description
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Ուկրաինա և Ռուսաստան այցելելու մտադրության մասին
Թողնել մեկնաբանություն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Ուկրաինա և Ռուսաստան այցելելու պլանների մասին։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։

Գրոսսիի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նա զրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ինչպես նաև հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Հուսով եմ, որ շուտով կմեկնեմ Կիև կամ Ուկրաինա, և հավանաբար ավելի ուշ կայցելեմ Ռուսաստան»,- ասել է նա։

Loading...