11:20   22-09-2022
Image Description
Բուլղարիան պատրաստվում է ութ նոր F-16 ինքնաթիռների երկրորդ խմբաքանակը գնել
Թողնել մեկնաբանություն

Բուլղարիան պատրաստվում է ութ նոր F-16-ների երկրորդ խմբաքանակը եւ հարակից սարքավորումներ գնել 1,30 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում, ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դիմիտար Ստոյանովը։

«Նոր ինքնաթիռների ձեռքբերումը չափազանց կարեւոր է Բուլղարիայի ռազմաօդային ուժերի համար։ Մենք ունենք հին խորհրդային ինքնաթիռներ, որոնք չենք կարող սպասարկել ուկրաինական պատերազմից հետո ծագած խնդիրների պատճառով»,- լրագրողներին ասել է Ստոյանովը։ Ստոյանովի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը հաստատել է ութ նոր F-16 ինքնաթիռների ձեռքբերման նախագիծը։ Գործարքը պետք է հաստատի խորհրդարանը, որը կգումարվի հոկտեմբերի 2-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից հետո:

ԱՄՆ-ը ապրիլին հավանություն է տվել պոտենցիալ վաճառքին։

«Նոր փաթեթը ներառում է օդային հարվածների եւ ավիահարվածների հնարավորություններ, ինչը նշանակում է, որ մենք կունենանք 16 ինքնաթիռից բաղկացած մեկ ամբողջական էսկադրիլիա»,- ասել է Ստոյանովը։

Սպասվում է, որ առաջին F-16-երը Բուլղարիա կմատակարարվեն 2025 թվականին, եւ երկիրը մտադիր է այլ ռազմական ինքնաթիռներ վարձակալել՝ բացը լրացնելու եւ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար:

Բուլղարիան արդեն հարցումներ է ուղարկել ԱՄՆ-ին, Իսրայելին, Նիդեռլանդներին, Ֆրանսիային եւ Շվեդիային ռազմական ինքնաթիռների վարձակալության համար, որոնք կարող են օգտագործվել օդային տարածքում պարեկություն անելու համար:

Loading...