11:20   22-09-2022
Image Description
Մեծ Բրիտանիան որոշել է վերանայել պաշտպանության եւ անվտանգության իր ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիան որոշել է վերանայել պաշտպանության եւ անվտանգության անցյալ տարի հրապարակված իր ծրագիրը եւ հուսով է ավարտել գործընթացը մինչեւ 2022 թվականի վերջը:

«Որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտական, ռազմական եւ ուժային ճարտարապետությունը համահունչ լինի թշնամական պետությունների աճող սպառնալիքին, վարչապետը հանձնարարել է թարմացնել համապարփակ վերանայումը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Վարչապետի արտաքին գործերի եւ պաշտպանության հարցերով հատուկ խորհրդական Ջոն Բյուին հանձնարարվել է ղեկավարել գործընթացը: «Թարմացված ռազմավարությունը երաշխավորում է, որ մենք ներդրումներ ենք կատարում ռազմավարական կարողությունների եւ դաշինքների մեջ, որոնք մեզ անհրաժեշտ են դիմակայելու ավտորիտար տերություններին, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ թարմացման մեջ կդիտարկվի բրիտանական բանակի անձնակազմը 82 000-ից մինչեւ 72 500 կրճատելու ծրագրերից հրաժարվելը:

Loading...