11:21   22-09-2022
Image Description
Գերմանիան եւ Սլովենիան համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Սլովենիան 28 խորհրդային տանկ կուղարկի Ուկրաինա
Թողնել մեկնաբանություն

Գերմանիան եւ Սլովենիան համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Սլովենիան 28 խորհրդային տանկ կուղարկի Ուկրաինա եւ Գերմանիայից 40 ժամանակակից ռազմական բեռնատար կստանա, հայտնում է AP-ն։

Պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը համաձայնել է գործարքի վերաբերյալ մտադրությունների նամակ ստորագրել իր սլովենացի գործընկեր Մարյան Շարեցի հետ:

Համաձայնագիրը նախատեսում է Սլովենիայի կողմից 28 M-55С տանկերի փոխանցում Ուկրաինային եւ 40 ռազմական բեռնատարների ստացում։

Գերմանիան ձգտում է խթանել գործարքները, որոնց համաձայն ՆԱՏՕ-ում արեւելյան դաշնակիցները խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումներ են փոխանցում Կիեւին եւ ժամանակակից սարքավորումներ են ստանում Գերմանիայից: Ավելի վաղ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Չեխիայի, Սլովակիայի եւ Հունաստանի հետ։

Գերմանիան հաստատում է, որ դա արդյունավետ միջոց է Ուկրաինա այնպիսի նյութեր հասցնելու համար, որոնց լավ ծանոթ են ռազմական երկրները։

Բեռլինը առայժմ ձեռնպահ է մնում Ուկրաինային արեւմտյան տանկեր մատակարարելուց՝ պատճառաբանելով, որ մյուս դաշնակիցները դա չեն արել, եւ Գերմանիան միայնակ չի գնա դրան:

Loading...