11:22   22-09-2022
Image Description
ԱՄՆ-ը «չի ձգտում հակամարտության» կամ «սառը պատերազմի» Չինաստանի հետ․ Ջո Բայդեն
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները «չի ձգտում հակամարտության» կամ «սառը պատերազմի» Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ հաստատելով ԱՄՆ-ի հավատարմությունը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։

«Մենք կոնֆլիկտներ չենք փնտրում։ Մենք չենք ձգտում սառը պատերազմի։ Մենք ոչ մի երկրի չենք խնդրում ընտրություն կատարել ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների միջեւ»,- ասել է Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ։

Բայդենը նաեւ հաստատել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է նպաստել Թայվանի նեղուցով «խաղաղության եւ կայունության հաստատմանը»: Նրա խոսքով, ԱՄՆ-ը դեմ է «մեկ Չինաստանի» քաղաքականության հանդեպ «ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը որեւէ կողմից»։

Loading...