11:23   22-09-2022
Image Description
Նյու Յորքի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Թրամփի եւ նրա երեխաների դեմ
Թողնել մեկնաբանություն

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայտարարել է, որ դատի է տալիս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա երեք երեխաներին խարդախության համար՝ կապված Trump Organization-ի բիզնես գործունեության երկարամյա քաղաքացիական հետաքննության հետ:

«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք դատական ​​հայց ենք ներկայացնում Դոնալդ Թրամփի դեմ՝ օրենքը խախտելու համար»,-ասել է նա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը ուռճացրել է իր զուտ կարողությունը միլիարդավոր դոլարներով՝ անարդարացիորեն հարստանալու եւ համակարգին խաբելու համար՝ դրանով խաբելով բոլորին։ 

Քաղաքացիական հայցը պահանջում է առնվազն 250 միլիոն դոլարի վնասի փոխհատուցում։

Loading...