12:26   22-09-2022
Image Description
Իրանն ու Ադրբեջանը մեկնարկել են Արաքսի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը
Թողնել մեկնաբանություն

Իրանը և Ադրբեջանը պաշտոնապես մեկնարկել են Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը երկու երկրների սահմանամերձ Աղբենդի շրջանում։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը պաշտոնական արարողությունն անցկացրել են տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Նախագծի արդյունքում կստեղծվի Ադրբեջան-Իրան-Նախիջևան միջանցք, որը Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանը Իրանի տարածքով կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:

Գործակալությունը նշում է, որ այս կամրջի կառուցումը կընդլայնի երկկողմ հարաբերությունները և բեռների տարանցումը Իրանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանում։

Կամրջի երկարությունը 220 մ է, լայնությունը՝ մոտ 25 մ։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 18 ամիս։

Ռոստամ Ղասեմին և Շահին Մուստաֆաևը հանդիպել էին մայիսի 18-ին Թեհրանում՝ փոխադարձ համաձայնության մանրամասները քննարկելու նպատակով։

Համաձայնագիրը ներառում էր ճանապարհային հաղորդակցության ստեղծում Նախիջևանի և Ադրբեջանի միջև Իրանի տարածքով. այն ստորագրվել էր Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական կոմիտեի 15-րդ հանդիպման ժամանակ:

Loading...