12:26   22-09-2022
Image Description
Տարածքը սահմանազատված է, իրականացվում են մաքրման աշխատանքներ. ԱԻ փոխնախարարը՝ «Սուրմալուում» տեղի ունեցածի մասին
Թողնել մեկնաբանություն

Հիմա տարածքը սահմանազատված է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԻ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ «Սուրմալուի» տարածքում տեղի ունեցած փլուզմանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկում է ունեցել հարցի վերաբերյալ:

«Տեղյակ եմ նաև, որ քննարկումներ են ընթանում սեփականատիրոջ հետ: Խնդրում եմ աշխատանքներին հետևողական լինել, որպեսզի սահմանազատված հատվածում մենք նմանատիպ այլ դեպք չարձանագրենք»,- ասաց փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակիորեն փլուզվել է։

Կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։

Loading...