12:27   22-09-2022
Image Description
Թրասն ասել է, որ Ռուսաստանին «ոչ ոք չի սպառնում»
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը «ոչ ոք չի սպառնում»։ Նա այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում իր ելույթի ժամանակ։

«Ես խոստանում եմ, որ մենք կպահպանենք կամ կավելացնենք մեր ռազմական օգնությունն Ուկրաինային»,- ասել է Բրիտանիայի կառավարության ղեկավարը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանին ոչ ոք չի սպառնում»։

Նա նաեւ տեղեկացրել է, որ նոր սպառազինությունները, այդ թվում MLRS համազարկային կրակի ռեակտիվ հրթիռները, Միացյալ Թագավորությունից ուղարկվում են Ուկրաինա։

Մինչ այդ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունն օգնում է Ուկրաինային, բայց մտադիր չէ միջամտել Ռուսաստանի հետ հակամարտությանը։

Loading...