12:49   22-09-2022
ՄԱԿ-ից մինչև ՀԱՊԿ.... Փաշինյանը այդպես էլ չդիմեց սեփական ժողովրդին. «Թարմ ուղեղով»` Արգիշտի Կիվիրյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Երկրի վիճակը գնահատելով՝ ցանկացած ձևաչափի հանդիպում այս պահին ընդունելի է: Այդ թվում վերջին օրերին քննարկվող երեք նախագահների և կաթողիկոսի հանդիպման լուրը: Սրան զուգահեռ տարբեր հարթակներում ևս հանդիպումներ են տեղի ունենում: Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, դա որևէ կերպ չի կանգնեցնում թշնամուն: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը նշում է՝ այս պահին տարածաշրջանի համար պայքար է ընթանում: Արևմուտքը, ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան պայքարում են հանուն Հարավային Կովկասի: Պետք է հասկանալ, որ բանակցությունները այլևս զսպող գործիք չեն: Այլ հարց է, որ մենք դիվանագիտական դաշտում ունենայինք բավարար պրոֆեսիոնալիզմ:

Loading...