13:41   22-09-2022
Image Description
Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: 

Loading...