15:20   22-09-2022
Image Description
Պեսկովը խոսել է մասնակի մոբիլիզացիայի որոշման մասին
Թողնել մեկնաբանություն

Մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ այժմ դե ֆակտո Ռուսաստանին բախվում է ՆԱՏՕ-ի բլոկն իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազոր, ինչը կազմում է Ռուսաստանի Դաշնության ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ը։

«Նախագահը երեկվա իր ելույթում հստակ նկարագրություն տվեց և բացատրեց նման որոշման կայացման պատճառները: Փաստն այն է, որ հատուկ գործողությունը սկսվեց… Ուկրաինայում նպատակներ իրագործելու համար: Այժմ, դե ֆակտո, մենք փաստացի առերեսվում ենք ՆԱՏՕ-ի բլոկին՝ իրենց ողջ նյութատեխնիկական հնարավորություններով: Դա հանգեցրեց նման անհրաժեշտության»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հատուկ ռազմական գործողության պլանը մասնակի մոբիլիզացիա՞ է պարունակում:

Loading...