16:36   22-09-2022
Image Description
Քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները ու Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի «Լելո – գործընկերություն հանուն Վրաստանի» քաղաքական խմբի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Դ. Ուսուպաշվիլին իր հերթին ընդգծել է խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը՝ շեշտելով, որ Վրաստանը մշտապես հարգանք է ցուցաբերել պետությունների տարածքային ամբողջականությանը, և կոչ անելով բոլոր երկրներին պաշտպանել սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության սկզբունքները։

Loading...