16:37   22-09-2022
Image Description
Պեսկովը՝ զորահավաքի ֆոնին օդանավակայաններում տիրող իրավիճակի լուրերի մասին
Թողնել մեկնաբանություն

Ռուսական օդանավակայաններում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության ֆոնին բարձրացված աղմուկի մասին տեղեկատվությունը խիստ ուռճացված է՝ հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Օդանավակայաններում ինչ-որ ոգևորության և այլնի մասին տեղեկատվությունը խիստ ուռճացված է: Կան անցակետեր և այլն: Այս թեմայով շատ կեղծ տեղեկություններ են հայտնվում»,- զգուշացրել է նա:

Կրեմլի խոսնակը խորհուրդ է տվել շատ զգույշ լինել նման հրապարակումների նկատմամբ, որպեսզի «չդառնանք այս հարցում կեղծ տեղեկատվության զոհ»։

Loading...