16:37   22-09-2022
Image Description
Գործադիրն ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացնի մի շարք ճանապարհահատվածների նորոգման համար
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրել ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ գումարը առաջարկվում է հատկացնել մոտ 30 կմ-ի համար, որպեսզի կարողանան պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել:

«Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորապես, տվյալ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»,- ասել է նախարարը:

Loading...