16:45   22-09-2022
Image Description
Կընդարձակվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հիշողության պուրակի տարածքը
Թողնել մեկնաբանություն

Կառավարության որոշմամբ վերաբաշխման միջոցով 14,124.0 հազար դրամ կհատկացվի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու աշխատանքների ապահովման համար: 

Հիմնավորման համաձայն՝ Հիշողության պուրակում ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված առկա տեղերը գրեթե սպառվում են: Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թ.` դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս. այնտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ:

Loading...