19:13   22-09-2022
Image Description
Ինը օր շրջափակման մեջ գտնված զինծառայողներին հաջողվել է դուրս բերել շրջափակումից
Թողնել մեկնաբանություն

Ինը օր շրջափակման մեջ գտնված երկու զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից»,- գրել է մա:

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:


Loading...