19:17   22-09-2022
Image Description
Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և ՏՏ ոլորտներում կապերի սերտացումը. ուղերձների փոխանակում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինդոնեզացի գործընկերոջն ուղղված իր ուղերձում կարևորել է երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ինդոնեզական համագործակցությունը կբարձրացվի նոր մակարդակի:

Ինդոնեզիայի արտգործնախարար Ռեթնո Մարսուդիի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ 30-ամյա տարեդարձը նշանավորում է երկու երկրների սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի սերտացումը, ինչպես նաև՝ փոխգործակցությունը Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում:

Loading...