16:26   23-09-2022
Image Description
Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Թողնել մեկնաբանություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով:

Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

Loading...