18:48   23-09-2022
Image Description
Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը
Թողնել մեկնաբանություն

Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նա հայտարարեց Երևանի քաղաքապետարանում` լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես:  Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասաց Խաժակյանը:

Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերին:


Loading...