Տարիներ շարունակ մեզ ստիպել են մտածել, որ մենք որևէ հարց չենք կարող լուծել, որ մենք անկարող ենք որևէ փոփոխության, որ մեզնից ոչինչ կախված չէ, մեր ոտքն ու ձեռքը կապել են նպաստների ստորացուցիչ համակարգով, կոտրել են մեր ինքնությունը: Այնինչ, մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ հենց միայն իր վարքի փոփոխությամբ համակարգը կարող է փոխվել, որ ամեն մեկս ազդեցություն ունի ամբողջի վրա, մենք անսահման հնարավորություններ ունենք, ամեն ինչ կարող ենք անել, եթե միայն ուզենք ու ճանաչենք մեր ունակությունը: