Հայաստանի 18 համայնքներում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 50.47 տոկոսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։