09:49   26-09-2022
Image Description
Հատուկ գործողության գոտում մոբիլիզացվածների գտնվելու ժամկետը չի սահմանվել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ-ում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածների՝ հատուկ գործողության գոտում անցկացրած նվազագույն և առավելագույն ժամանակը չի սահմանվել, դա կախված կլինի իրավիճակից, հայտնում է Объясняем.рф պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նվազագույն և առավելագույն ժամանակը որոշված ​​չէ: Դա կախված է ներկա իրավիճակից և ստորաբաժանումների առջև ծառացած խնդիրներից», – ասվում է պորտալի Telegram ալիքում:

Միաժամանակ նշվում է, որ մոբիլիզացվածներն իրավունք ունեն մեկնել արձակուրդ՝ ստորաբաժանման արձակուրդային գրաֆիկին համապատասխան, որը կազմված է հրամանատարների կողմից։

Զորահավաքային ծառայության ժամկետը հաշվվում է կենսաթոշակների ստաժում։

Loading...