10:36   26-09-2022
Image Description
Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը
Թողնել մեկնաբանություն

Լոռու մարզի Ալավերդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով փոքր առավելությամբ հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների արդյունքները, որի արդյունքներով «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 6791 ձայն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ալավերդիում ստացել է 6557 ձայն:

ՀԱԿ-ը ստացել է 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 քվե:

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի տարբեր մարզերի 18 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Loading...