13:31   26-09-2022
Image Description
Աշխատանքի պաշտպանության հարցերում ոչ պետական վերահսկողության կիրառման իրական հնարավորությունները. կլոր սեղան քննարկում
Թողնել մեկնաբանություն

Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային Հանրապետական միության նախաձեռնությամբ, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» նախագծի աջակցությամբ, Ծաղկաձորում տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«Աշխատանքի պաշտպանության և անվտանգությանը, ինչպես նաև սոցիալական գործընկերության ամրապնդմանն ուղղված կառավարման մեթոդներն ու աշխատանքի պլանավորումը ձեռնարկություններում» թեմայով քննարկմանը մասնակցել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ, Տեսչական մարմնի արհեստակցական կազմակերպության նախագահ Ստեփան Շահումյանը և հանդես եկել զեկույցով:

Միջոցառման նպատակն էր ամրապնդել սոցիալական գործընկերությունը, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ վեր հանել սկզբնական արհեստակցական կազմակերպությունների կողմից ոչ պետական վերահսկողության կիրառման իրական հնարավորությունները աշխատանքի պաշտպանության հարցերում։

Loading...