15:44   26-09-2022
Image Description
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին
Թողնել մեկնաբանություն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին։

Ինչպես տեղեկացրել է Mehr-ը, ԻՀՊԿ-ի «Խամզե Սեյեդ ալ-Շոհադա» կայանը Արեւմտյան Արդբեջան նահանգում (Իրանի հյուսիս-արեւմուտք) հրետանային եւ անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերին։

Ավելի վաղ, շաբաթ օրը, ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ իր ստորաբաժանումները սկսել են Իրաքի հյուսիսում «հակաիրանական ահաբեկչական խմբավորումների դիրքերի ոչնչացման գործողությունը, որոնք վերջին օրերին ներխուժել էին Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններ եւ գրոհել մեր երկրի որոշ սահմանամերձ կայանները»։

ԻՀՊԿ-ի ուժերը վճռական պատասխան են տվել ահաբեկիչների գրոհներին այն բանից հետո, երբ պաշտոնական անձինք Իրաքի հյուսիսում համապատասխան միջոցներ չէին ձեռնարկել։

Loading...