16:01   26-09-2022
Image Description
Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը
Թողնել մեկնաբանություն

 «Ռոսավիացիա»-ն կրկին երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում. այս անգամ մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:

Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիայի» կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Loading...