16:02   26-09-2022
Image Description
Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում արժանացել է առաջին մրցանակի
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-25-ը համերգներով հանդես է եկել Լեհաստանում՝ «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնի շրջանակում։

Երգչախումբը, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը, արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։

Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական խմբեր։

Նշենք, որ փառատոնն անցկացվում էր 41-րդ անգամ:

Loading...