16:04   26-09-2022
Image Description
Ավստրիան, Հունգարիան եւ Բուլղարիան ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ
Թողնել մեկնաբանություն

Այն երկրները, որոնք գազի ստորգետնյա պահեստարաններում (ԳՍՊ) պաշարների մակարդակով հետ են մնում ԵՄ-ի գծով ընդհանուր մակարդակից, ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ՝ գազառման վերահաս սեզոնի նախաշեմին (միջին հաշվով ԵՄ-ի գծով ընդհանուր զուտ-գազառումն սկսվում Է հոկտեմբերի երրորդ տասնօրյակին): Ավստրիան, Հունգարիան եւ Բուլղարիան ձգտում են հասնելու ԳՍՊ-ներում պաշարների լցման նպատակային 80-տոկոսանոց մակարդակի: Մինչդեռ Եվրոպայում սեզոնային ջերմաստիճանային տրեկը շարունակում Է նվազումը՝ ավելացնելով գազի սպառումը:

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը նախորդ օրերի եւ ամիսների մակարդակին Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...