09:36   28-09-2022
Image Description
Սոչիի օդանավակայանը նախատեսում է սպասարկել ավելի քան մեկ միլիոն միջազգային ուղևորի
Թողնել մեկնաբանություն

Սոչիի օդանավակայանում մինչև տարեվերջ նախատեսվում է սպասարկել ավելի քան մեկ միլիոն միջազգային ուղևոր, ՌԻԱ Նովոստիին ասել է «Աերոդինամիկա» ընկերությունների խմբի ավիացիոն առևտրի տնօրեն Ալեքսանդր Նիկոնովը։

«Մինչև 2022 թվականի ավարտը Սոչիի օդանավակայանը նախատեսում է միջազգային չվերթներով ընդունել 1,1 միլիոն մարդ»,- ասել է Նիկոնովը։

Նրա խոսքով՝ արտասահման փոխադրումների աճի վրա ազդել են Ռուսաստանի հարավի փակ օդանավակայանները և Սոչիի ավիահանգույցի աշխատանքը ժամանակավոր հանգույցի ռեժիմով։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ութ ամսում օդային նավահանգիստը սպասարկել է 122 հազար միջազգային ուղեւոր, 2022 թվականին՝ 608 հազար։

Loading...