10:54   28-09-2022
Image Description
Նոր հնարավորություն Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու համար. մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

13 տարբեր երկրներից շուրջ 20 սփյուռքահայ երիտասարդներ մի քանի օր է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրի շրջանակներում արդեն Հայաստանում են: Ստեղծված է հնարավորություն ծանոթանալու Հայաստանի տարբեր բնագավառներին, մարզերում առկա խնդիրներին և սերտ  կապեր հաստատելու Հայաստանի և իրենց համայնքների միջև:  Ծրագրի հիմքում առաջին հերթին համայնքների միջև կապերի ակտիվացումն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանն ընդգծեց, որ սփյուռքահայ երիտասարդների համար առանձնահատուկ ու մեծ նշանակություն  ունի յուրաքանչյուր նոր նախագիծ, որը կապված է Հայաստանի հետ: Այդ մասին են վկայում Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի մի շարք ծրագրերին մասնակցելու  մեծ թվով դիմումները:

«Մենք  այս  ծրագրով խնդիր ենք լուծում՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներգրավելով երիտասարդներին, որովհետև կան սերունդների տարբերություններ, տաբեր մոտեցումներ: Մենք ծրագրի միջոցով մասնակիցներին ենք փոխանցում անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիք և նաև հնարավորություն ենք տալիս, որ Հայաստանը կարողանա օգտվել նրանց հնարավորություններից՝ գիտելիքի, ներուժի և կապերի առումով»,-ասաց ծրագրի ղեկավարը:


Loading...