11:59   28-09-2022
Image Description
Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հարավային Կովկասի տարածաշրջանում. Մայքլ Քարփենթեր
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ներկայումս մենք շատ ակտիվ մասնակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործընթացին։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ժամանակն է Ռուսաստանին բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, Քարփենթերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն վերջերս նշանակեց Մինսկի խմբի նոր համանախագահ Ֆիլ Ռիկերին։ «Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մինսկի խմբի համանախագահները հիմա չեն հանդիպում։ Դրա պատճառը միայն Ուկրաինայում ռուսական ագրեսիան չէ, այլ պատճառներ էլ կան։ Այժմ խաղաղության գործընթաց է ընթանում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ, եւ Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին: Մենք նաեւ շատ սերտորեն աշխատում ենք երկկողմ մակարդակով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հնարավոր աջակցության համար եւ սերտ խորհրդակցություններով ԵՄ մեր գործընկերների հետ: Եւ ուստի մեր առաջին առաջնահերթությունը, երբ խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելն է. տարածաշրջանում տրանսպորտային եւ կապի միջանցքների բացում, բարիդրացիական հարաբերություններ եւ, իհարկե, հիմնարարը տարածաշրջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ողջ բնակչության մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- նշել է նա։

 

Loading...