12:01   28-09-2022
Image Description
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի այցը՝ Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։

Արցախի ԱԳՆ-ից  հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել կրթահամալիրի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։

Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Loading...