12:23   28-09-2022
Image Description
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ Նազարեթ Դարաքճյանի, գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և ընկերակցության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Արցախի ներկա իրավիճակին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
ԱԳ նախարարը ընդգծել է Ավետարանչական ընկերակցության երկարամյա ներգրավվածությունը Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերում։ Դավիթ Բաբայանը նաև հույս է հայտնել, որ ազգանվեր այս գործունեությունը կլինի շարունակական։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Loading...