16:18   28-09-2022
Image Description
ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել
Թողնել մեկնաբանություն

 ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 28-ին, ենթադրաբար, կատարել Է բալիստիկ հրթիռի արձակում: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի առափնյա պահապանության ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի պահականավերը տարածշրջանում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց եւ անմիջապես կապվել իշխանությունների հետ:

Արձակված հրթիռը, հավանաբար, ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարական աղբյուրներ: Ներկայումս հրթիռի արձակման պատճառով վնասի առաջացման մասին տեղեկություններ չեն ստացվել:

Տարեսկզբից ԿԺԴՀ-ն կատարել Է սպառազինությունների ավելի քան տասը փորձարկում: Վերջինը կայացել Է սեպտեմբերի 25-ին, երբ, Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, բալիստիկ հրթիռը թռել Է շուրջ 400 կիլոմետր, դրա թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է մոտ 50 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...