10:32   29-09-2022
Image Description
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում:  Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2022թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ քրդեր Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրմին և Աթիլլա Քազըմի Չիչեքին` 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտել է Աթիլա Չիչեքին 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:




Loading...